Հրանտ Մարգարյանի եւ ընտանիքի անդամների նկատմամբ հարձակման դեպքով քրգործ չի հարուցվի

Իրավապահները գնահատել են հրապարակային հարձակումը իբրեւ բողոքի արտահայտություն։

Այսօր Ոստիկանության Երեւանի Կենտրոնական բաժինը գրավոր նամակով մեր գործընկերոջը տեղեկացրել է, որ Ազատության հրապարակում Հրանտ Մարգարյանի եւ ընտանիքի անդամների նկատմամբ մի խումբ ցուցարարների հարձակման դեպքի առիթով քրեական գործ չի հարուցվի, համաձայն գրության, «հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»։

Իրավապահները գնահատել են հրապարակային հարձակումը իբրեւ բողոքի արտահայտություն։

«Ոստիկանությունը արձանագրել է, ուսումնասիրել են դեպքի վայրի տեսագրությունները, որոնցով պարզվել է, որ դեպքի վայրում հայհոյանքներ չեն տրվել, Հրանտ Մարգարյանի եւ վերջինիս հարազատների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու վերաբերյալ սպառնալիքներ չեն տրվել, որեւիցե բռնություն չի գործադրվել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին հարձակվել են Ազատության հրապարակում թոռների հետ զբոսնող ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ ընտանիքի անդամների վրա։ Դեպքին անդրադարձել, դատարպարտել էին Դաշնակցության աշխարհի տարբեր երկրներում գործող կառույցները, նաեւ Հայաստանի քաղաքական, հասարակական լայն շրջանակներ, որոնց մեջ բացակայում էին իշխանության ներկայացուցիչ գործիչներն ու կառույցները։

Տարբեր լրատվականներ հեռարձակել էին միջադեպի ամբողջ ընթացքը։

*

*