ՔԿԾ պետը այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

Ծառայության պետն առանձնահատուկ շեշտեց կոռուպցիայի, արգելված իրերի և հանցավոր ենթամշակույթների դեմ ծավալվող...
artyom-mxoyan

Հուլիսի 20-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Հիմնարկի անձնակազմի առջև հանդես գալով՝ ՀՀ ԱՆ ծառայության պետ Ա. Մխոյանը մասնավորապես, նշեց առաջնային այն խնդիրները, որոնց լուծումն ապահովելու գործում լուրջ անելիքներ ունեն քրեակատարողական ծառայողները:

Ծառայության պետն առանձնահատուկ շեշտեց կոռուպցիայի, արգելված իրերի և հանցավոր ենթամշակույթների դեմ ծավալվող պայքարի անհրաժեշտությունը:

Այնուհետ ծառայության պետը շրջեց քննչական գործողությունների համար նախատեսված սենյակներում, բուժմասում, տեսակցությունների սենյակներում, խոհանոցում, խցերում, զրուցեց կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ:

Ամփոփելով շրջայցը՝ ծառայության պետը հիմնարկի վարչակազմի ուշադրությունը հրավիրեց հանձնարարականների կատարմանը և պահանջեց խիստ հետևողական լինել վերհանված թերությունների վերացման նկատմամբ:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները