ՀՔԾ-ն քրգործ է հարուցել «Ժողովուրդ» օրաթերթում նախաքննության տվյալների հրապարակման դեպքի առթիվ

ՀՔԾ-ն մարտի 15-ին տարածած պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր․․․
hqc

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մարտի 15-ին տարածած պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության` լրատվամիջոցներին խնդրելով զերծ մնալ դատավարության որոշ անբարեխիղճ մասնակիցների կողմից տեղեկությունների արտահոսքի արդյունքում «հասանելի» դարձած` նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումից:

Չնայած նախազգուշացմանը` նույն «Ժողովուրդ» օրաթերթի հերթական` մարտի 16-ի համարում տպագրվել է «Սերժ Սարգսյանն էլ 0038 հրամանը կարձակեր. Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանի ցուցմունքը» վերտառությամբ հոդվածը, որում տեղ են գտել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` որպես վկա հարցաքննության արձանագրություններից հատվածներ:

Նկատի ունենալով, որ կատարվածում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից մարտի 16-ին հարուցվել է քրեական գործ:

*

*