Արմեն Աշոտյանի վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել

«Խորհուրդ եմ տալիս ոմանց «հեռու խաղալ» մեզանից»,- գրել է Արմեն Աշոտյանը
armen-ashotyan

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն իր վարորդ Արամ Բասեղյանին մեղադրանք է առաջադրել։ Նա ցուցմունք է տվել, ընդունել իր մեղքը եւ փոխհատուցելով իրեն վերագրվող վնասը՝  ազատ է արձակվել՝ երկրից չբացակայելու ստորագրությամբ:

«Ուզում եմ բոլորին խորին շնորհակալություն հայտնել ձեր աջակցության, սատարման, համերաշխության և ազնվության համար: Հատուկ շնորհակալությունս փաստաբան Տիգրան Աթանեսյանին: Դուք միասին ապացուցեցիք, որ մարդ տեսակը Հայաստանում դեռ վերջնականորեն չի վերացել:

Հ.Գ. Խորհուրդ եմ տալիս ոմանց «հեռու խաղալ» մեզանից, հակառակ պարագայում մշտապես հանդիպելու եք առնվազն այսպիսի քաղաքական, մարդկային և իրավական դիմադրությանը»,- գրել է Աշոտյանը:

Հիշեցնենք, որ Արամ Բարսեղյանը մեղադրվում է պետական միջոցների վատման մեջ:

*

*