ՀԿ նախագահը կասկածվում է տարբեր անձանցից 29,5 մլն դրամ հափշտակելու մեջ

Բարեգործության պատրվակով, տարբեր անձանց վստահությունը չարաշահել ու խաբեությամբ...
bacahaytum

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Զորեղ ապագա» հասարակական կազմակերպության նախագահը բարեգործության պատրվակով չարաշահել է տարբեր անձանց վստահությունը ու խաբեությամբ հափշտակել  շուրջ 28 միլիոն դրամ և 1,5 միլիոն դրամի շինարարական ապրանքներ ու վառելիք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի  գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ազգային անվտանգության ծառայությունից խարդախության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացվեցին։

Տեղեկությունների հիման վրա ոստիկանության ստորաբաժանումների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ «Զորեղ ապագա» հասարակական կազմակերպության նախագահը, բարեգործության պատրվակով, տարբեր անձանց վստահությունը չարաշահել ու խաբեությամբ հափշտակել է շուրջ 28 միլիոն դրամ և 1,5 միլիոն դրամի շինարարական ապրանքներ ու վառելիք։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն»։

*

*