Նշանակվել են ՀՀ ընդհանուր իրավասության եւ վարչական դատարանների նախագահներ

Սերժ Սարգսյանը փետրվարի 21-ին ստորագրել է հրամանագիր
varchakan-dataran

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 21-ին ստորագրել է հրամանագիր Ռուբեն Վարդազարյանին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Աղասի Դարբինյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ:

*

*