Հայաստանի Հանրապետությունն Ալեքսանդր Արզումանյանին կվճարի 2500 եվրո

Դեսպան Ալիկ Արզումանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
arzumanyan-mied

 Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բավարարել է Դանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հայցը: Դատարանի վճռով` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Ալեքսանդր Արզումանյանին վճարել 2.000 եվրո որպես ոչ նյութական վնասի եւ 500 եվրո էլ դատական ծախսերի փոխահատուցման համար:

Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականի մայիսի 5-ին՝ փողերի լվացման եւ ազատության իրավունքի խախտման գործով, երբ նա առաջնորդել էր «Քաղաքացիական անհնազանդություն» շարժումը: Նույն թվականի մայիսի 10-ին նա կալանավորվել էր երկու ամսով՝ պատճառաբանությամբ, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Արզումանյանը կարող էր խոչընդոտել գործի քննությունը՝ ազդելով գործով ներգրավված անձանց վրա:

Չհիմնավորված լինելու պատճառով, նախկին արտգործնախարարը որոշումը բողոքարկել էր ներհայաստանյան ատյաններում, այնուհետեւ Ալեքսանդր Արզումանյանը դիմել էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ որպես ոչ նյութական վնաս Հայաստանի կառավարությունից պահանջելով 81 հազար եվրո եւ գրեթե 2.000 եվրո էլ՝ դատական ծախսերի փոխահատուցման համար:

*

*