Մահացել է դատախազ Հեղինե Բադալյանը

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է․․․
hexine-badalyan

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ տևական հիվանդությունից 37 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հեղինե Սարգսի Բադալյանը:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18.00-ին՝ Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

*

*