«Շիրակ» օդանավակայանում 16 տարի հետախուզման մեջ գտնվող կին է հայտնաբերվել

1971 թ. ծնված Լուիզա Զ.-ն...
vostikanutyun-police

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ` Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել Կրասնոդար-Գյումրի չվերթի ինքնաթիռով Հայաստան ժամանած  1971 թ. ծնված Լուիզա Զ.-ն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից,  46-ամյա կինը 2001 թվականի նոյեմբերի 1-ից Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով:

*

*