Մեղրիի մաքսակետում կանխվել է 105 կգ «հերոին» թմրամիջոցի ներկրումը հանրապետություն

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են ԱԱԾ քննչական ծառայությանը
tmranyut-mexri-maqsaket

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում Մեղրիի մաքսակետում կանխվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն:

Ռենտգեն զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիի վարած, Վրաստանում գրանցված «Օմերտրանսպորտ» ՍՊԸ-ին  պատկանող «DAF» մակնիշի  սառնարանային բեռնատարը, որն այնուհետև մաքսային ուժեղացված հսկողության պայմաններում, ուղեկցվել է Երևան՝ մաքսային պահեստ, որտեղ իրականացվել է տրանսպորտային միջոցի մանրակրկիտ զննում: Բեռնախցիկում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութ:

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են ԱԱԾ քննչական ծառայությանը՝ վարույթ իրականացնելու նպատակով:

*

*