Ոստիկանները հայտնաբերել են համալսարաններից բջջային հեռախոսներ գողանալու մեջ կասկածվողին

Ավագ դպրոցի լսարաններից մեկից գողացել են «Այֆոն 6Ս» և «Լենովո» բջջային հեռախոսներ:
bjjayin-herakhos

2018 թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում 18-ամյա քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Երևանի ագրարային համալսարանի սանհանգույցից գողացել են իր «Սամսունգ Ջ-3» բջջային հեռախոսը:

Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև փետրվարի 4-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի 2 աշակերտուհիներից, որոնք հաղորդումներ են տվել, որ նույն օրը, ժամը 11-ի սահմաններում, համալսարանի 9-րդ մասնաշենքի ավագ դպրոցի լսարաններից մեկից գողացել են «Այֆոն 6Ս» և «Լենովո» բջջային հեռախոսներ:

Ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, նշված գողությունները կատարելու կասկածանքով, փետրվարի 5-ին, ժամը 19.30-ին, Բյուզանդի փողոցի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Արտաշես Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

*

*