Երեւանում որդին սպանել է հորը — Երկիր Մեդիա

Երեւանում որդին սպանել է հորը

Վիճաբանության ժամանակ Վ. Թ-ն մարմնական վնասվածքներ է հասցրել հորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
vostikanutyun-mashtoc-bajanmunq

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից ոստիկանության Մաշտոցի բաժին հուլիսի 22-ին գրություն է ստացվել, որ հուլիսի 21-ին քննչական բաժին դիմում էր ներկայացրել Երևանչ բնակիչ, Վ. Թ-ն ու հայտնել, որ գիշերը, ժամը 3-ի սահմաններում, հայրը՝  Ա. Թ-ն, իրենց բնակարանում վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, մեկնած շտապօգնության խումբն արձանագրել էր Ա. Թ-ի մահը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Վ. Թ-ն մարմնական վնասվածքներ է հասցրել հորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Վ. Թ-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

*

*