Հայկ Սարգսյանը կասկածվում է սպանության փորձ կատարելու մեջ

Տուժողին սպանելու նպատակով նրա ուղղությամբ դիտավորյալ կրակոց է արձակել Երևանի բնակիչ, 1984թ. ծնված Հայկ Սարգսյանը
qnnchakan

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վերսկսվել է 2007 թվականի ապրիլին Երևանի բնակիչ Դավիթ Սիմոնյանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Վերջինիս սպանելու փորձի մեջ կասկածվում է Հայկ Սարգսյանը։

2007 թվականի ապրիլի 1-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 19:00-ին, Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանը:

Արդյունքում՝ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Դ.Սիմոնյանին մարմնական վնասվածքը պատճառվել է ոչ թե Ա.Ղևոնդյանի կողմից անզգուշությամբ, այլ՝ մեկ այլ անձի կողմից դիտավորյալ արձակված կրակոցի հետևանքով։

Քննության տվյալներով՝ տուժողին սպանելու նպատակով նրա ուղղությամբ դիտավորյալ կրակոց է արձակել Երևանի բնակիչ, 1984թ. ծնված Հայկ Սարգսյանը: Վերջինիս մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություն։

Հուլիսի 4-ին Հ.Սարգսյանին տրվել է դատավարական կարգավիճակ. նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, այն է՝ սպանության փորձ կատարելու մեջ։

*

*