Դատարանը բավարարել է Հայկ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը

Երեկ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել
hayk-sargsyan (1)

Դատարանը բավարարել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով Հայկ Սարգսյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից։

Հիշեցնենք, որ երեկ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։

*

*