14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել. քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով

Որոնողական աշխատանքները շարունակվում են․․․
hayk-harutyunyan2 (1)

Շուրջ 10 օր անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել. Արարատի մարզի դատախազությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Նյութի նախապատրաստումը 10 օր է տևում,  և քանի որ Հայկ Հարությունյանը դեռևս չի հայտնաբերվել, հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի  104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն»,- նշեցին դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ ժամը 17:50-ի դրությամբ՝ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը Արարատի մարզի Այնթապ համայնքում գտնվող «Կոնիտինենտալ» ռեստորանա-հյուրանոցային համալիրի հետնամասում՝ դժվարանցանելի հատվածում, իրականացնում է որոնողական աշխատանքներ

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին, ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 2004թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տնից և չի վերադարձել:

*

*