Փաստաբան Հայկ Ալումյանը միացել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբին

Փաստաբանը լրագրողներին տեղեկացրեց, որ երկուշաբթի ինքը նույնպես վերաքննիչ բողոք կներկայացնի դատարան:
hayk-alumyan

Փաստաբան Հայկ Ալումյանը միացել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբին։ Նա լրագրողներին տեղեկացրեց, որ երկուշաբթի ինքը նույնպես վերաքննիչ բողոք կներկայացնի դատարան:

«Մենք այժմ ինտենսիվորեն աշխատում ենք, քանի որ մեր դատավարական հակառակորդներն այս փուլում մի շարք հարցազրույցներ են տվել և հանգամանքներ նշել, որոնք, մեր համոզմամբ, չեն համապատասխանում իրականությանը, և մենք մանրակրկիտ կերպով վերլուծում ենք նաև նրանց տեսակետերը և պատրաստ ենք հերքել այն ամենը, ինչ վերջին օրերին լսել եք»,- հայտարարեց նա:

Հայկ Ալումյանը նշեց, որ երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը թյուրիմացաբար նշել էր, թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Քոչարյանի կալանքի դեմ բերված բողոքը քննելու է այսօր, մինչդեռ, ըստ փաստաբանի, բողոքի քննելու օրը դեռևս հայտնի չէ:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը իր հերթին  նշեց․ «Նախագահն իրեն լավ է զգում, ձեզ բարևում է»։

*

*