Փոխհրաձգություն՝ հայերի, ադրբեջանցիների ու դաղստանցիների միջեւ

1 հայ գործարար է զոհվել:
rusastan-daxstan

Ռուսաստանում, Վոլգոգրադի մարզի Ֆրոլովո քաղաքում, մարտի 10-ին հայերի, ադրբեջանցիների եւ դաղստանցիների միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Հաղորդվում է, որ Դաղստանի 6 քաղաքացի մտել է Ֆրոլովոյում հայ-ադրբեջանական խառը ընտանիքին պատկանող խանութ-գրասենյակ՝ հարցեր պարզելու համար: Վեճը ծագել է տնտեսական հարցի շուրջ:

Նշվում է, որ կոնֆլիկտին մասնակից դարձած հայ-ադրբեջանական ընտանիքի անդամները գործարարներ են, նրանք զբաղվում են առեւտրով: Սկզբում կրակ են բացել դաղստանցիները, ինչի հետեւանքով 1 հայ գործարար է զոհվել: 3 մարդ վիրավոր է, երկուսը՝ դաղստանցի, մեկը՝ հայ-ադրբեջանական ընտանիքի անդամ, որի վիճակը ծայրահեղ ծանր է:

Դեպքի վայրից փախուստի դիմած մյուս չորս դաղստանցիները բերման են ենթարկվել:

*

*