Հայաստանից փորձել են անօրինական ճանապարհով ադամանդ տեղափոխել

Ադամանդների եւ ոսկյա զարդերի խոշոր խմբաքանակ է հայտնաբերվել ու առգրավվել:
adamand

Վրաստանում անօրինական ճանապարհով ներկրված ադամանդների եւ ոսկյա զարդերի խոշոր խմբաքանակ է առգրավվել: Դրա մի մասը հայտնաբերվել է հայ-վրացական սահմանի «Սադախլո» անցակետում: Հայաստանից Վրաստան են փորձել տեղափոխել ավելի քան 870 ադամանդ, որոնք հայտարարագրված չեն եղել:

Վրաստանի ու Թուրքիայի «Սարփի» սահմանային անցակետերում էլ առգրավվել է 900 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր, 2 մարդ ձերբակալվել է: Անօրինական ճանապարհով տեղափոխվող ապրանքի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 61 հազար լարի մոտ՝ 25 հազար դոլար:

*

*