Հայաստանում սպանությունների թիվը նվազել է

Հունվար-հունիս ամիսների դրությամբ մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմում է 2312 դեպք:
danak -goghutyubn

Հանրապետությունում 2017 թվականի հունվար-հունիս ամիսների դրությամբ մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմում է 2312 դեպք:

Ինչպես տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 189 դեպքով:

Եթե նախորդ տարի հունվար-հունիսին գրանցվել էր սպանության 39 դեպք, ապա այս տարի այդ թիվը 25 է:

Նախորդ տարվա համեմատ նվազում է նկատվում նաև սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության և ազատության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերում:

*

*