Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում տոնական օրերին զգոն լինել

Հայաստանում, ավանդաբար, տոնական օրերին արձանագրվում է հանցագործությունների աճ․․․
amn-despanatun

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում տոնական օրերին Հայաստանում գտնվելիս զգոն լինել: Դեսպանատան տարածած հայտարարության համաձայն՝ Հայաստանում, ավանդաբար, տոնական օրերին արձանագրվում է այնպիսի հանցագործությունների աճ, ինչպիսիք են թալանը, կողոպուտը, գրպանահատությունը, բնակարանային գողությունները:

«Այդ շրջանում նկատվում են նաեւ անդրազգային ահաբեկչական կազմակերպությունների ու անհատների կողմից ընթացիկ սպառնալիքներ՝ ծայրահեղականները շարունակում են կենտրոնանալ տուրիստական վայրերի՝ առեւտրային կենտրոնների, օդանավակայանների, ակումբների եւ այլ օբյեկտների վրա»,- ասվում է հայտարարությունում եւ կոչ են անում վերանայել անձնական անվտանգությունը, հետեւել տեղական ԶԼՄ-ներին եւ լինել իրազեկված:

*

*