Հայ-թուրքական սահմանն ապօրինի խախտելու փորձ ձեռնարկած խումբ է ձերբակալվել

Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը...
sahmanaxaxt2 (1)

Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի խախտելու փորձ ձեռնարկած խմբի:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, սահմանախախտները փորձել են գիշերը գաղտնի մտնել Արաքս գետը ու հատել սահմանը: Սակայն Արտաշատի սահմանապահ ջոկատի զինծառայողները իրենց օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հերթական փորձը:

Նախնական տվյալներով՝ ձերբակալվածները ծագումով Հարավային Ասիայից են:

Սահմանախախտները փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին:

Հիշեցնենք, որ հայկական սահմանը խախտելու դեպքեր են տեղի ունեցել նաեւ հոկտեմբերի 15-ին եւ 16-ին։

*

*