Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու

Հոկտեմբերի 15-ին Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահները...
sahmanaxaxt-hay-turqakan-sahman2 (1)

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի: Ինչպես տեղեկացնում են Հայաստանում  ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 15-ին Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահները նկատել են անհայտ անձի, ով հատել է հայ-թուրքական սահմանը: Սահմանախախտը ուշադիր զննել է տեղանքը և փորձել է աննկատ առաջ շարժվել:

Որոշ ժամանակ անց սահմանախախտի շարժման ենթադրյալ երթուղում սահմանապահները դարանակալել են ու ձերբակալել նրան:

Նախնական տեղեկություններով՝ ձերբակալվածը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է:

Սահմանախախտը փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին:

*

*