Հարկային տեսուչ է ձերբակալվել

Անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ առերևույթ չի կատարել ծառայողական պարտականությունները․․․

Ձեռք բերված նախնական տեղեկություններով՝  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության (գանձումների) բաժնի տեսուչ Թաթուլ Գևորգյանը անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ առերևույթ չի կատարել ծառայողական պարտականությունները՝ թաքցրել  է սպասարկվող տարածքում գործող տնտեսվարողների իրական շրջանառությունը և չի արձանագրել տնտեսվարող սուբյեկտի աշխատողների չգրանցված լինելու փաստը, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Մայիսի 13-ին դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ և ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մայիսի 17-ին, ոստիկանության ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի տեսուչ Թաթուլ Գևորգյանը ձերբակալվել է:

*

*