ԴԱՀԿ պետ է նշանակվել Արմեն Հարությունյանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել:
armen-harutyunyan

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արմեն Հարությունյանին նշանակել է ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող»,– ասվում է ՀՀ Նախագահի հրամանագրում:

 

 

*

*