Զինված հարձակում՝ Երեւանում

varks.am-ի մասնաճյուղից խոշոր չափի գումար են հափշտակել։
krakoc

Երևանում քիչ առաջ անհայտ անձն ատրճանակով ներս է մտել Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող varks.am-ի մասնաճյուղ և սպառնալով աշխատակցին՝ հափշտակել է խոշոր չափի գումար։ 

Ինչպես yerkirmedia.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և  հայտնաբերելու ուղղությամբ։

Ավազակային հարձակումը տեսաձայնագրվել է նշված տարածքում տեղադրված տեսախցիկների կողմից։

 

Պատրաստեց՝

Արաքս Առաքելյանը

*

*