Հափշտակության 964 դեպքից 106-ը կատարել են ՔԿՀ-ներում պահվող անձինք

Դատապարտյալների մոտ նորանոր հանցագործությունների գաղափարներ են հղանում այնտեղից:
aghvan-hovsepyan

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գտնվող որոշ կալանավորներ եւ դատապարտված անձինք ոչ միայն չեն ուղղվում իրենց կատարած հանցագործություններից հետո, այլ նորանոր հանցագործությունների գաղափարներ են հղանում այնտեղից:

Պարզվում է՝ 2016 թվականին հանրապետությունում գրանցված խարդախությամբ գույքի եւ գումարի հափշտակության 964 դեպքից 106-ը կազմակերպել եւ իրականացրել են քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալները կամ կալանքի տակ գտնվող անձինք: Այդպես էլ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց պատճառել են մոտավորապես 150 միլիոն դրամի գույքային վնաս:

Խարդախները տուժողների հետ մեծամասամբ կապ են հաստատել բջջային հեռախոսների կամ ինտերնետային կապի միջոցով, եւ տարատեսակ սցենարներով կարողացել են գումար կորզել: Փաստն անհանգստացրել է պատկան մարմիններին, եւ այսօր այս խնդրի քննարկման շուրջ Քննչական կոմիտեում խորհրդակցություն է կայացել, մանրամասն ներկայացվել է իրավիճակը:

«Այս գործերի նույնիսկ հպանցիկ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նման հանցագործությունները կատարվում են օգտագործելով մեր քաղաքացիների մի զգալի մասի չիմացությունը, պակաս զգոնությունը եւ քիչ թե շատ անտեղյակությունը այդ հանցագործությունների մեխանիզմներից»,- նշեցՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

Պատրաստեց՝

Նունե Հովսեփյանը

*

*