Երևանի կենտրոնում համասեռամոլները ներխուժել են ոստիկանության բաժին և ծեծել ոստիկաններին

Ոստիկաններից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 14-ին՝ ժամը 16:30-ից  ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քանի րոպեն մեկ ահազանգեր են ստացվել: Մի քաղաքացի հայտնել է, որ «Կոմայգում» իրեն հարվածել են, մյուս ահազանգով խնդրել են ոստիկան ուղարկել «Շիրակ» հյուրանոց, հաջորդ զանգահարողը ասել է, որ նույն հյուրանոցում հարձակվել են իրենց վրա, դանակ ու զենք է եղել հարձակվողների մոտ, մի ուրիշն էլ՝ նշել, որ «Աստորիա» հյուրանոցի մոտ իր ընկերուհու վրա են հարձակվել:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանության օպերատիվ խումբը նշված տարածքում պարզել է, որ ըստ զանգահարողների հայտարարությունների՝ նրանք համասեռամոլներ են և նրանց հարվածել է մի քաղաքացի: Այդ քաղաքացուն ոստիկանները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանություն:

Տուժած կողմը, իմանալով, որ կասկածյալին բերման են ենթարկում ոստիկանության Կենտրոնականի բաժին, հավաքվել են ոստիկանության դիմաց, իսկ կասկածյալին բերման ենթարկելու պահին քաշքշուկ սկսել:

Իրավիճակը սրվել է, երբ բարձրաձայն հայհոյանքներից դուրս են եկել հարակից տների բնակիչները:

Ոստիկանության ծառայողները փորձել են հանդարտեցնել նրանց:  Առաջին հայացքից կանայք, սակայն իրականում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժել են ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածին հայտնաբերելու և վրեժխնդիր լինելու համար՝ այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց:

Պարզվել է ոստիկաններին մարմնական վնասվածք պատճառածների ինքնությունը՝ 21-ամյա Ժիրայր Հովհաննիսյան և 30-ամյա Մարատ Կիրիլյուկ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

 

*

*