Ժամը 18:00-ի դրությամբ համաներմամաբ ազատ է արձակվել 438 դատապարտյալ

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած ՀՀ օրենքի շրջանակներում...
bant

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 438 դատապարտյալ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 25 դատապարտյալ, «Արթիկ»-ից՝ 30,  «Վարդաշեն»-ից՝ 54,  «Դատապարտյալների հիվանդանոց»-ից` 16,  «Վանաձոր» -ից՝  13, «Սեւան»-ից` 140, «Հրազդան»-ից՝ 26», Աբովյան»-ից՝ 22, «Գորիս»-ից՝ 12, «Կոշ»-ից՝ 50,  «Արմավիր» ՔԿՀ –ից՝ 50 դատապարտյալ:

 

*

*