Համաներմամբ ազատ արձակվածներից 58-ը կրկին հանցագործություն է կատարել

Կատարվել է հանցագործության 104 դեպք։
valeri-osipyan

Նախորդ տարի Հայաստանում համաներմամբ ազատ արձակված անձանցից 58-ը կրկին հանցագործություն է կատարել: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Կատարվել է հանցագործության 104 դեպք։ Դրանք եղել են տարբեր տեսակի հանցագործություններ»,-մանրամասնել է Օսիպյանը:

Նրա խոսքով՝ 54-ից մի քանիսի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Օսիպյանը նշեց՝ առհասարակ հանցագործության դեպքերի որոշակի աճ է գրանցվել, բայց դա այն աստիճանի չէ, որ անհանգստացնի: Դրանք հիմնականում գողություններ են:

*

*