Առանց համարանիշների ավտոմեքենա վարող ոստիկանը ենթարկվել է կարգապահական տույժի

Համացանցում ապրիլի 26-ին տեսանյութ է հրապարակվել․․․
cho

Համացանցում ապրիլի 26-ին տեսանյութ է հրապարակվել, որ ոստիկանության համազգեստով մի երիտասարդ վարում է առանց հաշվառման համարանիշերի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։

Ինչպես  տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել։

Պարզվել է, որ «Մերսեդեսը» վարած անձը հանդիսանում է ոստիկանության զորքերի զինծառայող, ոստիկանության սերժանտ Արմեն Թովմասյանը։ Նա հիշյալ արարքը կատարելու համար ենթարկվել է կարգապահական տույժի:

*

*