Հաց բերողի դիակի փորձաքննությանը միջազգային փորձագետների ներկայություն ապահովել չի հաջողվել

Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի դիակի փորձաքննությունն այսօր, այնուամենայնիվ, կատարվում է։
artur-sargsyan-hac

Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի դիակի փորձաքննությունն այսօր, այնուամենայնիվ, կատարվում է։ Այս մասին «Երկիրն այսօրին» հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, տեղեկացնելով, որ թերեւս այս րոպեններին այն արդեն սկսվել է։

Դրան մասնակցում են տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը։ Միջազգային փորձագետներ ներկա չեն, քանի որ չնայած մահվան հանգամանքները քննող մարմնի՝ ՔԿ-ի կողմից բավարարվել էր տուժողի իրավահաջորդի միջնորդությունն այդ առումով, սակայն նրանց ներկայությունը վերջիններս չեն կարողացել ապահովել։

Տռուզյանը նշեց, որ այս երկու օրերին աշխատանքային կարգով տուԺող կոմի հետ ընթացել են քննարկումներ եւ պարզաբանվել է ժամկետի սղության հանգամանքը։ Այն է, փորձագետները նշել են, որ դիահերձումը պիտի տեղի ունենա մահվանից 48 ժամվա ընթացքում՝ հյուսվածքների պահպանման նպատակով, եւ քննարկումների արդյունքում որոշվել է սկսել գործընթացը։

 

 

*

*