Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 57-ամյա հավաքարարուհին ճանապարհին մահացել է

Գյումրիի Սլոբոդկա թաղամասում դեկտեմբերի 3-ին...
tsets-kin

Գյումրիի Սլոբոդկա թաղամասում դեկտեմբերի 3-ին սպանել են 57-ամյա կնոջը:

Ինչպես տեղեկացնում են  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, դաժան ծեծի ենթարկված հավաքարարուհուն չեն հասցրել տանել հիվանդանոց, և նա ճանապարհին մահացել է:

«Կնոջ մահվան փաստի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը: Կատարվում են բազմածավալ օպերատիվ աշխատանքներ դեպքի հանգամանքները, ինչպես նաև նշված հանցանքը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ»,-  նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

*

*