Գյումրիի 102-րդ ռազմաբազայից զինծառայող է փախուստի դիմել

Զինծառայողին բռնել են Ոսկեհասկ գյուղում ու հանձնել են ռուս սահմանապահներին:
razmabaza

Այսօր վաղ առավոտյան Գյումրիում տեղակայված  ռուսական 102-րդ ռազմաբազայից դարձյալ զինծառայող է փախուստի դիմել:  Զինծառայողին բռնել են Ոսկեհասկ գյուղում ու հանձնել են ռուս սահմանապահներին: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Ոսկեհասկի գյուղապետ Արտաշես Սահակյանը:

«Վաղ առավոտյան, մոտավորապես 7:30-08:00-ին,  մեր գյուղացի երեք տղաներ նկատել են զինվորին, անմիջապես նստեցրել են մեքենան, տարել-հանձնել են ռուս սահմանապահներին: Նա զինված չի եղել ու դիմադրություն էլ ցույց չի տվել»,- ասաց գյուղապետը: Նրա խոսքով՝ դեպքի հետ կապված մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Մեկ Մեկնաբանություն
  • Գյումրիի 102-րդ ռազմաբազայից զինծառայող է փախուստի դիմել — Armenian National Committee of America
    3 августа 2016 at 11:59

    […] Source: Yerkir Media Link: Գյումրիի 102-րդ ռազմաբազայից զինծառայող է փախուստի դիմե… […]

  • *

    *