Գյումրիի թիվ 40 դպրոցի տնօրենը կալանավորվել է

Պետությանը պատճառված վնասը կազմում է ավելի քան 11 միլիոն դրամ
kalanq2

Գյումրիի թիվ 40 դպրոցի տնօրեն Արսեն Ալեքսանյանը կալանավորվել է: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Ալեքսանյանը կալանավորվել է մայիսի 5-ին հարուցված մի քրեական գործի շրջանակներում:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ի մասի և 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ Ալեքսանյանի կողմից ենթադրյալ պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաև նրա ու մի խումբ այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով, խարդախության եղանակով գումար հափշտակելու վերաբերյալ:

Ենթադրվող հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 11 միլիոն 315 հազար 949 ՀՀ դրամ։

 

*

*