Գյումրիում անչափահաս տղայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

«...ինքնասպանության հասցնելու հանգամանքերը պարզելու ուղղությամբ»
shirak-datakhazutyun

Գյումրիում անչափահաս տղայի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 110  հոդվածի՝ քաղաքացուն ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

Այս  մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

«Այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի  բոլոր հանգամանքները պարզելու՝  այդ թվում՝ նշված անձին ինքնասպանության հասցնելու հանգամանքերը պարզելու ուղղությամբ»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:

Դեպքը  տեղի էր ունեցել սեպտեմբերի 1-ին:  Ժամը 17:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում, կիսաքանդ շինության մեջ հայտնաբերել են 17-ամյա պատանու կախված դի:

*

*