Երեւանում գրավատան վրա ավազակային հարձակում գործածները հայտնաբերվել են

Բերման ենթարկվածների թվում նաեւ իգական սեռի մեկ ներկայացուցիչ էր։
qnnchakan shenq

Երևանի Կիևյան փողոցում գործող գրավատներից մեկում ապրիլի 9-ին տեղի ունեցած ավազակային հարձակոման գործով անձինք են բերման ենթարկվել։ Անհայտ անձինք հափշտակել էին գրավատան գումարը և տնօրենի ոսկյա զարդը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ապրիլի 13-ին հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի բնակիչներ, 1995 թ. ծնված Հակոբ Գ.-ին, 1994 թ. ծնված Համլետ Գ.-ին և 1996 թ. ծնված Մարինե Ն.-ին:

Պարզվել է, որ ավազակային հարձակումը կատարել են Հակոբ Գ.-ն և 1998 թ. ծնված Արմեն Ն.-ն:
Հակոբ Գ.-ն ձերբակալված է:Արմեն Ն.-ն հայտնաբերվել է: Համլետ Գ.-ն և Մարինե Ն.-ն բաց են թողնվել:

Կատարվում է նախաքննություն:

*

*