Գողություն՝ Բաղրամյան 26-ից

Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:
naxagahakan-nstavayr

ՀՀ ոստիկանություն հունվարի 30-ին`  ժամը 17:35-ին, հաղորդում է ստացվել, որ հունվարի 25-30-ն ընկած ժամանակահատվածում Երևան, Բաղրամյան, 26 հասցեի առաջին մասնաշենքի 3-րդ հարկի շահագործվող միջանցքում տեղադրված ցուցափեղկից գողացել են հուշադրամներ:

Հունվարի 31-ին նախաքննական մարմին տեղեկություն է ստացվել, որ հուշամեդալները, որոնք առերևույթ գողացվել էին, արդեն իրենց տեղում են։

Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հուշամեդալաները հունվարի 30-ին գողացած և հունվարի 31-ին վերադարձրած անձի կամ անձանց ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները:

*

*