«Գորիս» ՔԿՀ-ում խուզարկություն է անցկացվել

Հայտնաբերվել են 12 հեռախոս, 5 ականջակալ, 3 տուփ ինքնաշեն կարթ...
qkh

ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մայիսի 10-ի՝ ժամը 09:30-ի սահմաններում, չնախատեսված խուզարկություն են անցկացրել հիմնարկում:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, խուզարկության արդյունքում հիմնարկի տարբեր խցերից հայտնաբերվել են 12 հեռախոս, հեռախոսի 17 լիցքավորիչ, 5 ականջակալ, 3 տուփ ինքնաշեն կարթ, 4 զույգ խաղաթուղթ և 5 դանակ:

*

*