Ոստիկանությունը բացահայտել է կաշառակերության դեպք Գորիսի համալսարանում

Դասերին ու քննություններին չի մասնակցել, բայց ստացել է գնահատականները։

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ Գորիսի համալսարանի ուսանողներից մեկը 2015 թվականին ընդունվել է համալսարան, դասերին ու քննություններին չի մասնակցել, բայց ստացել է գնահատականները։

Պարզվել է, որ ուսանողի հայրը կաշառք է տվել համալսարանի փոխտնօրենին։ Կաշառքներ են տրվել բնագիտության ֆակուլտեի գործավարուհուն, որն էլ այն փոխանցել է տնտեսագիտության ֆակուլտետի դեկանին։

Հարուցվել է քրեական գործ։

*

*