Մասնավոր ընկերության 4 մասնաճյուղից գողացվել է 110 բջջային հեռախոս․ 1 անձ է ձերբակալվել

Նույն ձեռագիրն է եղել, խանութ սրահների դռները բացել են նույն եղանակով․․․

Մասնավոր ընկերության 4 մասնաճյուղից գողացվել է 110 բջջային հեռախոս: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը, մայիսի 14-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի մի խանութից հափշտակել են 25 բջջային հեռախոս: 10 րոպե անց ստացվեց ևս մի ահազանգ այն մասին, որ Սարկավագի փողոցի նույն ընկերությանը պատկանող խանութ-սրահից հափշտակել են 27 բջջային հեռախոս:

Խանութ-սրահների դռները բացել են նույն եղանակով ՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ:

Մայիսի 24-ին ստացվել է հերթական ահազանգը. նույն ընկերությանը պատկանող Արտաշատի մասնաճյուղից գողացել են 29 բջջային հեռախոս: Րոպեներ անց հաջորդ ահազանգը՝ նույն ընկերության Մասիսի մասնաճյուղից հափշտակել են 29 բջջային հեռախոս:

Նշված բոլոր գողությունները կատարելու կասկածանքով  մայիսի 24-ին Երևանի Սարի թաղ թաղամասից ոստիկանություն բերման ենթարկվեց 46-ամյա Արամ Առաքելյանը:

Գողոնը մասամբ հայտնաբերված է, Արամ Առաքելյանը ձերբակալված է:

*

*