Գլխավոր դատախազը ելույթ է ունեցել Պեկինի համաժողովում

Ելույթի գլխավոր թեման կիբերհանցագործությունների դեմ պայքարն էր:
pekin

Պեկինում ընթացող Դատախազների միջազգային ասոցիացիայի 22-րդ տարեկան համաժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդես է եկել կիբերհանցագործությունների դեմ պայքարի և այդ համատեքստում թվային ապացույցների օգտագործման ոլորտում միջազգային համագործակցության վերաբերյալ ելույթով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է կիբերհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը միտված միջազգային իրավական օգնության Հայաստանի իրավապայմանագրային դաշտը: Ելնելով ուժգնացող մարտահրավերներից՝ ՀՀ գլխավոր դատախազն անհրաժեշտ է համարել համակարգչային հանցագործությունների բացահայտման  արդյունավետությունը բարձրացնելու համար միջազգային համագործակցության կարևոր ուղղություն դարձնել քրեական գործերով համատեղ ապացույցների ձեռքբերումը:

 

*

*