Գլենդելի ոստիկանության հայազգի աշխատակիցը ձերբակալվել է մեքսիկական մաֆիային աջակցելու մեղադրանքով

Մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հոդվածով
glendel-vostikan

ԱՄՆ հետախուզությունների դաշնային բյուրոն ձերբակալել է Գլենդելի ոստիկանության հայազգի աշխատակից Ջոն Սարո Բալյանին սուտ ցուցմունք տալու և մեքսիկական մաֆիայի ու Հարավային Կալիֆորնիայում հայկական կազմակերպված հանցավոր խմբի հետ իր կապը թաքցնելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է ibtimes.com-ը:

45-ամյա Բալյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հոդվածով: Նա մեղադրվում է ոստիկանական գործողություններին ընդառաջ մեքսիկական մաֆիայի առաջնորդներին աջակցելու և կաշառք վերցնելու մեջ:

*

*