Մարտի 1-ի գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանն ազատ է արձակվել

Նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ ցուցարար Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար:

Երկու ամիս անազատության մեջ մնալուց հետո Մարտի մեկի սպանությունների գործով առաջին կալանավորված անձն ազատ արձակվեց ԱԱԾ մեկուսարանից: Ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ:

Նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ ցուցարար Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար: Պետրոսյանի դեմ ցուցմունք էր տվել ոստիկանության սպան` հայտնելով, որ սպանված Զաքար Հովհաննիսյանը ցանկացել է երկաթյա ձողով հարվածել Պետրոսյանին, վերջինն էլ կրակել է: Գեղամ Պետրոսյանը ձերբակալվել էր հունիսի 4-ին, հունիսի 6-ին` կալանավորվել:

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*