Լրագրող Գայանե Մանուկյանը 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Գայանե Մանուկյանը գործի նախաքննությանը կմասնակցի ազատության մեջ գտնվելու պայմաններում:
lragrox

Հուլիսի 15-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Ա. Նիկողոսյանի) բավարարեց ներկայացված վերաքննիչ բողոքը և Hzham.am կայքի լրագրող Գայանե Մանուկյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելը ճանաչեց թույլատրելի՝ գրավի չափ սահմանելով 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամը:

Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից: Սահմանված չափով գումարը վճարելուց և դրա մասին ապացույցը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելուց հետո Գայանե Մանուկյանը գործի նախաքննությանը կմասնակցի ազատության մեջ գտնվելու պայմաններում:

*

*