Գագիկ Խաչատրյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

...հետազոտման նպատակով
gagik-xachatryan

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը հոկտեմբերի 10-ին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Նրան այսօր տեղափոխել են հիվանդանոց հետազոտման նպատակով»,- նշեց Նավիկյանը:

Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը):

*

*