18:34 - 27.08.2019
478 Դիտում
Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38- 179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Այս մասին ասել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ նա ունի մեղադրյալի կարգավիճակ:
«Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է, քննությունը շարունակվում է»,- ասել է Օհանջանյանը: