Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կալանավորվել է. Hetq.am

Կարեն Խաչատրյանը նախկինում աշխատել է ՊԵԿ-ում, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:
dzerbakalel

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, կալանավորվել է: Ինչպես հաղորդում է Hetq-ը, դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, որոշումը հրապարակել է մոտ մեկ ժամ առաջ՝ բավարարելով Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը:

Նշենք, որ Կարեն Խաչատրյանի կալանքի միջնորդության քննությունը երեկ կեսօրին սկսվել, ապա ընդհատվել էր: Նիստը շարունակվել էր երեկ ուշ երեկոյան, ապա դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Կարեն Խաչատրյանը նախկինում աշխատել է ՊԵԿ-ում, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Նա ձերբակալվել է օգոստոսի 27-ին:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Վերջինս մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունն, ինչպես նաև նրա ձերբակալման դեմ պաշտպանների բողոքն այս պահին քննվում է դատարանում:

 

*

*