Գաղտնալսման գործով հարցաքննվել են ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետն ու դատավորը

Նախաքննության կատարումը հանձնարարվել էր ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։
qnnchakan

ԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման հետ կապված գործի շրջանակներում նախորդ շաբաթ հարցաքննվել են ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ  գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը: ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ու ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե։

Քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարվել էր ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։

*

*