ՀՀ գլխավոր դատախազությունում էթիկայի նոր հանձնաժողով է ձևավորվել

Էթիկայի հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը:
Artur--davtyan

ՀՀ գլխավոր դատախազությունում ապրիլի 13-ին հրավիրվել է նիստ, որի ընթացքում սահմանված կարգով փակ գաղտնի քվեարկությամբ երեք դատախազների քվոտայով ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամներ են ընտրվել ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանը, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արսեն Սիմոնյանը և ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանը:

Հանձնաժողովի խնդիրն է դատախազների նկատմամբ կարգապահական վարույթների ավարտից հետո քննության առնել նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը և քվեարկությամբ որոշելու կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված կարգապահական խախտման մեջ դատախազի մեղավորության հարցը,  իսկ  «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու միջնորդության դեպքում՝ նաև դրա հնարավորության հարցը: Յոթ անդամից բաղկացած Էթիկայի հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Գլխավոր դատախազի կողմից նշանակվող գլխավոր դատախազի մեկ տեղակալ, երեք իրավաբան-գիտնական, ինչպես նաև երեք դատախազներ, որոնք ձայների մեծամասնությամբ ընտրվում են Գլխավոր դատախազի, գլխավոր դատախազի՝ էթիկայի հանձնաժողովի անդամ չհանդիսացող տեղակալների,  գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, Երևան քաղաքի, մարզերի,  Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազների և կայազորների զինվորական դատախազների կողմից: Էթիկայի հանձնաժողովը ղեկավարում է Գլխավոր դատախազի տեղակալը:

Արթուր Դավթյանի  հրամանով ՀՀ գլխավոր դատախազի էթիկայի հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը:

*

*