3-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին
qnnchakan-komite

«Արաբկիր» բժշկական կենտրոնում  3-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք կատարվել են մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ) և 3-րդ (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ) կետերի հատկանիշներով: Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին», — նշել է Խաչատրյանը:

*

*